Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչիկ Բաբայանը զբաղեցրեց 24-րդ տեղը

Սպորտ
a1rio-hradzig

Մեր հրաձիգը չմտավ եզրափակիչ փուլ: Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի երրորդ օրը Հայաստանից հանդես եկավ միայն հրաձիգ Հրաչիկ Բաբայանը:   Օդամղիչ հրացանով 10 մետր 60 կրակոց վարժությունում մեր մարզիկը վաստակեց 621,5 միավոր (1-ին կրակահերէ՝ 103.7 միավոր, 2-րդ՝ 102.1, 3-րդ՝ 104.0, 4-րդ՝ 105.5, 5-րդ՝ 104.3, 6-րդ՝      101.9): Նա 56 մասնակիցների մեջ զբաղեցրեց 24-րդ տեղը եւ չմտավ եզրափակիչ փուլ:   Այսօր երեկոյան մեդալների համար կպայքարեն 8 հրաձիգ: Առաջին տեղում այժմ ընթանում է իտալացի Նիկոլո Կամպրիանիին, որը օլիմպիական նոր ռեկորդ է սահմանել որակավորման փուլում՝ 630,2 միավոր: