A
A
Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը չհաղթահարեց որակավորման փուլը
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում մեկնարկել են կին մարմնամարզիկները: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի կին ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքեց 53.748 միավոր և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։ Հուրի Գեբեշյանի անունով կանվանվի նոր տարր, որը նա կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ: Տարրը հետևյալն է. վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից: Օլիմպիական խաղերի 3-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի միայն հրաձիգ Հրաչիկ Բաբայանը: ՀԱՕԿ