A
A
Հայաստանը երկրորդ կորուստը կրեց օլիմպիական խաղերում (տեսանյութ)
Հայաստանի ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը 2016 թվականի օլիմպիական խաղերում դուրս մնաց մեդալի համար պայքարից:
Մեր 60 կգ քաշային մարզիկը նախնական փուլում մաքուր հաղթանակ տարավ ավստրիացի Լյուդվիգ Պայշների նկատմամբ, սակայն 1/8 եզրափակիչ փուլում միավորներով պարտվեց ռուսաստանցի Բեսլան Մուդրանովին եւ ժամանակից շուտ ավարտեց ելույթները:
Հիշեցնենք, որ այսօր մրցասպարեզ էր մտել նաեւ մեր 49 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը, որը նույնպես պարտություն է կրել եւ դուրս մնացել պայքարից: