Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանն այցելել է հիվանդանոց

Քաղաքականություն
rob-5

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսն այսօր այցելել է «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց եւ հանդիպել այնտեղ բուժող ստացող լրագրողներին,որոնք վիրավորումներ էին ստացել երեկվա բախումների ժամանակ։ Նա զրուցել է «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանի եւ «Լայֆնյուզի» օպերատոր Տիգրան Գասպարյանի հետ։ Ի դեպ, քիչ առաջ Խորենացի փողոցում «Լայֆնյուզի»  լրագրողին մեքենայով մոտեցավ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը եւ , առանց մեքենայից իջնելու, ժպիտով հարցրեց օպերատորի առողջության մասին եւ արագ հեռացավ։ Տիգրանը ստացել է բեկորային վնասվածք։ Ավելի ուշ ԱՄՆ մամլո ծառայությունը հայտնեց, որ Ա1+-ի ու Լայֆնյուզի լրագրողների հետ հանդիպումից հետո նա այցելեց Ազատություն ռադիոկայանի գրասենյակ, որի լրագրողներից մի քանիսը ևս երեկ գիշեր վիրավորվել էին: «Ազատ խոսքի համար անհրաժեշտ է մամուլ, որը կարող է լրատվություն հաղորդել՝ առանց վախենալու վնասվածք ստանալուց: Լրագրողներին վնասվածք հասցնելը է վնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին: Մենք կաշխատենք այնպես անել, որ երեկ գիշերվա բռնություններում ներգրավված որևէ անձ, այդ թվում և ուժային կառույցների պաշտոնյաները չմասնակցեն ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող որևէ ուսումնական կամ այլ ծրագրի», - ասաց դեսպան Միլսը: