Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ գրասենյակից այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Քաղաքականություն
614884e63f58a68dc177f0466e0dae8f

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 27-ին վիրավորված և քրեակատարողական հիմնարկում գտնվող Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին: Քրեակատարողական հիմնարկի սանիտարական պայմանները հատուկ կրկնակի ստուգելու նպատակով այսօր նույնպես աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողկան հիմնարկ՝ հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում փաստաբանների մտահոգությունները կալանավորված անձանց պահման պայմանների վերաբերյալ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Հիշեցնենք, պաշտպաններն ահազանգում են, որ վիրավոր ապստամբների համար այստեղ բավարար պայմաններ չկան։ Ահազանգերը՝ այստեղ, այստեղ և այստեղ