Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանին թույլ չեն տալիս տեսակցել Պավել Մանուկյանի հետ

Քաղաքականություն
pavlik-2

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժնում գտնվող Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանին թույլ չեն տալիս տեսակցել նրա հետ. «Ասում են՝ պատասխանատուն այստեղ չէ եւ մեզ հանձնարարված է որեւէ մեկին ներս չթողնել: Հիմա ես վերակենդանացման բաժանմունքի դռների դիմաց կանգնած եմ»,- այս մասին «Ա1+»-ին ասաց պաշտպանը: Հիշեցնենք, որ  երեկ ՊՊԾ տարածքում տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամը, ինչպես նաեւ մեկ ոստիկան վիրավորվել էր: Արամ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը եւ նա «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, իսկ Պավել Մանուկյանի մասով դեռ դատարանի որոշում չկա: Պաշտպան Ինեսա Պետրոսյանը նշում է, որ քննիչը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությանը իրեն ծանոթացրել է, սակայն դիմել է դատարան, թե՝ ոչ, դեռ պարզ չէ: Ի դեպ, Պավել Մանուկյանը ցանկություն է հայտնել ներկա լինել դատական նիստին: