Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ որոշմամբ 50 հազար եվրո կփոխանցվի «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով

Քաղաքականություն
mied

Կառավարության վաղվա նիստի օրակարգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին բյուջեից 50 հազար եվրո փոխանցելու հարցն է՝ «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով։ Կառավարությունը Արդարադատության նախարարությանը բյուջեից կտրամադրի ճիշտ այդքան գումար, որից՝

  • 20,000 եվրոյին համարժեք դրամը՝ դիմումատու Արայիկ Զալյանին.
  • 15,000 եվրոյին համարժեք դրամը՝ դիմումատու Ռազմիկ Սարգսյանին.
  • 15,000 եվրոյին համարժեք դրամը՝ դիմումատու Մուսա Սերոբյանին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 36894/04 և 3521/07 գանգատներ) 2016 թվականի մարտի 17-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 50,000 (հիսուն հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի սեպտեմբերի 17-ն է: