Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հեռուստատեսությունը՝ ԱԱԾ-ի եւ ոստիկանության տրիբունա» (տեսանյութ)

Քաղաքականություն
b3383c8c2a1189bd58692d5afcc117ab

««Սասնա ծռերի» կողմից Էրեբունու ՊՊԾ շենքը գրավելու լուրը հեռուստաընկերությունների կողմից լուսաբանվել է այնպես, ասես բոլորին ղեկավարել է դիրիժորական մեկ փայտիկ»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը. «Այս իրադարձությունների ժամանակ ավելի երեւաց, որ մեզանում հեռուստաընկերությունները գտնվում են ամբողջությամբ  իշխանության վերահսկողության տակ: Հեռուստաընկերությունները դարձել էին ԱԱԾ-ի եւ ոստիկանության տրիբունան եւ ոչ թե լրատվամիջոց։ Լրատվամիջոցները պետք է իրենց գործառույթները կատարեն, այսինքն՝ չբավարարվեն պետական պաշտոնական տեղեկատվությամբ եւ փաստեր ու տեղեկություններ փնտրեն նաեւ այլ աղբյուրներից»,-ասաց նա՝ հավելելով, որ նույն քաղաքականությունն էին որդեգրել նաեւ քաղաքական գործիչները եւ «պալատական» մտավորականները: Աշոտ Մելիքյանը նաեւ  փաստեր բերեց, թե ինչու «Սասնա ծռերի» տղաները չեն կարող ահաբեկիչ համարվել. «Հայտնի է, որ ահաբեկիչները հայրենիք չունեն: Որեւէ մեկը չի կարող ասել, որ «Սասնա ծռերի» տղաների համար հայրենիք գոյություն չունի կամ նրանք հայրենասեր չեն: Ահաբեկիչները ձգտում են ունենալ առավելագույն քանակի զոհեր, իսկ «Սասնա ծռերի» տղաները այդպիսի նպատակ չունեին: Ահաբեկիչներին չեն սատարում հազարավոր ցուցարարներ եւ տեր չեն կանգնում նրանց պահանջներին, բայց Խորենացի փողոցում հազարավոր մարդիկ հավաքվեցին՝ ի պաշտպանություն տղաների եւ նրանց պահանջների: Ահաբեկիչներին ԶԼՄ-ների հետ  շփվելու հնարավորություն չեն տալիս, իսկ «Սասնա ծռերը»  ստացան պետությունից այդ հնարավորությունը: Այդպիսի նախադեպ ես չեմ հիշում»: Պրն Մելիքյանը նաև հիշեցնում է հոդվածները, որոնցով մեղադրվում են տղաները. «Մենք տեսանք, որ վիրավորված տղաների նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել եւ ամենեւին էլ ահաբեկչության հոդվածով չէ, այլ շենք, շինություն գրավելու»: