Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Բարսեղյանի որդին վստահ է՝ հորն ապօրինի պահում են ոստիկանությունում

Քաղաքականություն
jo6gFt2788M

Չնայած ոստիկանությունը հայտարարում է, թե Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը առավոտյան 6։30-ի շրջանում ազատ է արձակվել, նրա հարազատները տեղեկություն չունեն գտնվելու վայրի մասին։ Լևոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը, «Ա1+»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ ոստիկանությունը ստում է՝ հայտարարելով, թե իր հայրն ազատ է արձակվել ու նա հիմա պահվում է ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում։ Հայկը դրա համար հիմնավոր կասկածներ ունի. «Կասկածում եմ, որ Լևոն Բարսեղյանին բաց են թողել, նախկինում բերման ենթարկվածներից որևէ մեկը երեք ժամ հետո ազատ չի արձակվել ու հորս դեռ պահում են ոստիկանությունում։ Ոստիկանությունը ապատեղեկատվություն է տարածել»։ Նշենք, որ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել ժամը 3։00-ի շրջանում և ըստ օրենքի պետք է ազատ արձակվեր դրանից երեք ժամ հետո։ Հայկ Բարսեղյանի պնդմամբ՝ նման հայտարարություն անելով՝ ոստիկանությունը փորձում է թաքցնել իր անօրինական գործունեությունը։