Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հրաժարվեց Բաքվի շախմատային օլիմպիադայից

Սպորտ
sport-chess-olimpiada

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտ չի ներկայացրել շախմատի միջազգային ֆեդերացիա՝ այս տարվա սեպտեմբերին Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային մասնակցելու համար: Այն ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվում է հուլիսի 31-ին, ընդ որում այդ դեպքում ֆեդերացիան պետք է 100-ական եվրո վճարի յուրաքանչյուր մասնակցի համար: Սակայն, ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, իրենք չեն ներկայացրել նախնական հայտը եւ չեն էլ պատրաստվում դա անել: Այդպիսով, Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները բաց կթողնեն 2016 թվականի շախմատային օլիմպիադան, որը տեղի կունենա սեպտեմբերի 1-14-ը, Բաքվում: