Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Եղնուկյանը կալանավորվեց երկու ամսով

Քաղաքականություն
85e5570cb078d723b13f66707decba32

Քիչ առաջ դատարանը որոշեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանին կալանավորել երկու ամսով։   Նրա  փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Ա1+»-ին հայտնեց, որ դատարանը հաշվի չառավ իրեննց առաջարկները, նույնիսկ երբ առաջարկվեց սահմանել գրավի չափ՝ ըստ հայեցողության՝ կալանքը խափանման միջոց ընտրելու փոխարեն։ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար, որով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում։ Փաստաբանը մեղադրանքը համարում է վերացական։