Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռիո-2016-ում Հայաստանի հարեւանները կլինեն Ուկրաինան ու Բելառուսը

Սպորտ
sport-rio

«Օլիմպիական ավանը իր դռները կբացի հուլիսի 24-ին: Այն, իրոք, մեծ տպավորություն է թողնում, ստեղված են շատ լավ եւ հարմարավետ պայմաններ: Համոզված եմ, որ այն դուր կգա օլիմպիական խաղերի մասնակիցներին: Մեր մարզիկները կապրեն 18 հարկանի շենքում, Հայաստանի եւ Բելառուսի թիմերի հետ», - այսօր հայտարարել է Ուկրաինայի օլիմպիական պատվիրակության ղեկավար Նինա Ումանեցը: Ուկրաինացի պատվիրակներն արդեն մի քանի օր է Ռիո դե Ժանեյրոյում զբաղված են կազմակերպչական հարցերով՝ ընդունում են իրենց հատկացված սենյակներն ու համարները, ստեղծում են օլիմպիական շտաբ, ճշտում են մարզիկների ընդունման եւ տեղավորման հարցերը: Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավարներն առայժմ գտնվում են Երեւանում, սակայն մեր մարմնամարզիկներն արդեն մեկնել են Բրազիլիա, որտեղ անցկացնում են իրենց վերջին ուսհավաքը: