A
A
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Մանչեսթեր Յունայթեդին» չփրկեց ջախջախումից (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բացեց գոլերի հաշիվը իր նոր թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Անգլիական ակումբն այսօր Չինաստանի Շանհայ քաղաքում ընկերական խաղ անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Հենրիխ Մխիթարյանն իր նախկին թիմի հետ հանդիպումը սկսեց մեկնարկային կազմում: Ավելին, խաղի 59-րդ րոպեին նա գրավեց իր նախկին թիմակցի՝ Ռոման Վայդենֆելերի պաշտպանած դարպասը: Սակայն, այդ պահին «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվում էր 0:3 հաշվով: «Բորուսիան» խաղավերջում եւս մեկ գոլ խփեց եւ հաղթեց 4:1 խոշոր հաշվով: