Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» 0:2 հաշվով պարտվեց Սլովակիայում

Սպորտ
գգգ

Հայաստանի ֆուտբոլային ակումբներն ավարտեցին ելույթները Եվրոպայի լիգայի ընթացիկ՝ 2016-17թթ մրցաշարում: Մեր երեք մասնակիցներից վերջինը պայքարից դուրս մնաց «Շիրակը», որը որակավորման 2-րդ փուլում հանդիպեց Տրնավայի «Սպարտակի» հետ: Մեկ շաբաթ առաջ Գյումրիում կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1: Հուլիսի 21-ին նշանակված պատասխան խաղում շիրակցիներն կարողացան պահպանել հավասարակշռությունը միայն առաջին խաղակեսում, իսկ ընդմիջումից հետո երկու գոլ բաց թողեցին եւ պարտվեցին՝ 0:2: Այդպիսով, սլովակյան ակումբը հաղթանակ տարավ եւ մտավ հաջորդ փուլ, իսկ «Շիրակը» հայկական ակումբային ֆուտբոլը թողեց առանց եվրոգավաթների: