Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռիոյի օլիմպիական խաղերին ներկայանում ենք 33 մարզիկով

Սպորտ
dod

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր  ընդունել է 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկներին ու մարզիչներին: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, նախագահը ողջունել է ներկաներին եւ մաղթանքներ հղել մեր օլիմպիականներին. «Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք ներկայանում ենք 33 մարզիկով: Սա հրաշալի արդյունք է: Ազգը ձեզանից հաղթանակներ է սպասում: Առաջին հերթին դուք ձեր երկրի եւ հայրենիքի համար եք հաղթելու: Ձեր կողքին ենք լինելու եւ աջակցելու ենք ամեն ինչով: Հասունացել է օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու պահը: Հաջողություն եմ մաղթում  բոլորիդ, բարի ճանապարհ եւ Աստված ձեզ պահապան», - հայտնում է կայքը: Հայաստանի 2016թ օլիմպիական պատվիրակությունը բաղկացած է 72 մարդուց: Հիշեցնենք, որ ամառային 31-րդ օլիմպիական խաղերը մեկնարկելու են օգոստոսի 5-ին, Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում: