Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե բուժօգնության կարիք լինի՝ կտրամադրվի. նախարարը՝ ՊՊԾ գնդի իրավիճակի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-muradyan

Այսօր առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ բուժհաստատություններ է դիմել 51 քաղաքացի, որից 29-ը՝ ոստիկան: Այսօր Կառավարության նիստից հետո եղած տվյալները հաստատեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ հավելեց, որ ծայրահեղ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չկան: Նախարարը հերքեց, որ ՊՊԾ գնդում զրկված են բուժօգնություն ստանալու հնարավորությունից. «Եթե  անհրաժեշտություն  լինի,  բուժօգնությունը կտրամադրվի: Շտապ օգնության մեքենաները շրջակայքում են: Կարող եմ Ձեզ միանշանակ ասել հետևյալը, որ բուժօգնությունը որևէ մեկին անհասանելի չի կարող լինել, եթե կլինի անհրաժեշտություն, այսինք, եթե բուժօգնության կարիք լինի՝ կտրամադրվի»: