Հիշեցրին, որ տղաները պատրաստվում են ոստիկանական շներ ուտել
15.27. ՄԻՊ գրասենյակում ևս իրավիճակն աննախադեպ համարելով՝ խնդրի լուծման հստակ մեխանիզմներ չառաջարկեցին։ Արագ արձագանքման վարչության պետի տեղակալ Մարտիկ Մարտիրոսյանը խոստացավ պաշտպանի աշխատակազմի խորհրդակցություն հրավիրել և հնարավոր աջակցության մասին տեղեկացնել։ Մարտիրոսյանը հստակ ժամկետներ չնշեց, ինչն էլ ստիպեց Սանասարյանին հիշեցնել, որ սննդի բացակայության երկօրյա ճգնաժամից հետո «Սասնա ծռեր» խմբի տղաները պատրաստվում են ոստիկանական շներ ուտել։
14.04. Հայկական կարմիր խաչի ընկերության շենքի դիմաց այս պահին հավաքվել է մեկ տասնյակ մարդ։ Հիշեցնենք՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը նախաձեռնություն է ցուցաբերել դիմել այս կառույցին՝ միջամտելու «Սասնա ծռերի» տղաներին սնունդ փոխանցելու հարցում:
«Ա1+»-ի թղթակիցն ակցիայի վայրից հայտնում է, որ Կենտրոնի գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ասել է, թե իրենք տեղյակ չեն եղել, որ տղաները սնունդի խնդիր ունեն ու նման հարցով դեռևս բողոք չեն ստացել։
Հավելյալ պատասխան ստանալու համար Դավիթ Սանասարյանը որոշել է դիմել Կարմիր խաչի միջազգային գրասենյակ և ՄԻՊ:
Ակցիայի մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի ՄԻՊ գրասենյակ։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը արդեն 5 օր գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկված են սնունդից:
