A
A
Կդիմի Կարմիր խաչին՝ ապստամբներին սնունդ փոխանցելու համար
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը առաջիկա րոպեների ընթացքում լինելու է Հայկական Կարմիր խաչի ընկերություն կենտրոնական գրասենյակի դիմաց ու պահանջելու է իրենց միջամտությունը` «Սասնա ծռերի» տղաներին սնունդ փոխանցելու հարցում: Նա բոլորին կոչ է անում միանալ իրենց: Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը արդեն 5 օր գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկված են սնունդից: