Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանում հեռուստաալիք են փակել. jamnews

Քաղաքականություն
TV

Հուլիսի 18-ի երեկոյան Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային խորհուրդը Գլխավոր դատախազության դիմումի համաձայն դադարեցրել է ANS հեռուստաընկերության հեռարձակումը: Հուլիսի 19-ին պարզվեց, որ հեռուստաալիքի աշխատանքը դադարեցվել է մեկ ամսով: Ինչպես հաղորդում է meydan.tv-ն, հաջորդ օրը հեռուստաընկերության շենքում պետական կառույցները ստուգումներ էին անցկացնում, իսկ աշխատակիցները նորությունների էին սպասում բակում: Հեռուստաընկերության ղեկավարներ Վահիդ Մուստաֆաևն ու Միրշահին Աղաևն աշխատակիցների ենթադրությամբ, դատախազությունում են: Ինչպես ասված է ՀՌԱԽ պաշտոնական հայտարարության մեջ, “Ադրբեջանի հասարակությունը, քաղաքացիական հասարակության ինստիտուտը, թուրք ժողովրդին համերաշխություն հայտնելով, կտրուկ քննադատել է օրինական ընտրված իշխանության տապալման փորձը: Սակայն ANS-ը զբաղեցրել է մի դիրք, որը հակասում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությանը և ռազմավարական գործընկերային հարաբերություններին՝ թուրքական պետության և կառավարության դեմ պրոպագանդա անելով, աջակցություն հայտնելով Թուրքիայում հեղաշրջման կազմակերպիչ Ֆեթուլլահ Գյուլենին”: Խորհրդի կարծիքով, ANS-ի ռեպորտաժներն ու հարցազրույցները Թուրքիայում տեղի ունեցածը նկարագրում էին որպես “իշխանությունների կողմից կազմակերպած շոու”՝ ձգտելով վարկաբեկել թուրքական կառավարության իրականացրած միջոցառումները: Հեռուստաընկերության լրագրողն ԱՄՆ-ում հարցազրույց է վերցրել հեղաշրջման փորձի համար կասկածվող Ֆեթուլլահ Գյուլենից (կրոնական և հասարակական գործիչ): Այդ հարցազրույցի անոնսից հետո հեռուստաալիքը փակեցին: Խորհուրդը խոստովանում է, որ որոշումը կայացվել է թուրքական դեսպանատան խնդրանքով. “Թուրքական իշխանությունները, երկրի դեսպանությունն Ադրբեջանում խորը մտահոգություն են հայտնենլ այդ առիթով՝ խնդրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել”: “Էրդողանը (Թուրքիայի նախագահ) վերահսկում է հեռուստահեռարձակման 70%-ը, և ես գրել եմ այդ մասին, որ այս տեղեկատվական հեգեմոնիան կարող է իշխող կուսակցության դեմ դուրս գալ ցանկացած պահի և արդեն դուրս է եկել”, - ասում է քաղաքական գործիչ և տնտեսագետ, ReAl շարժման անդամ Նաթիկ Ջաֆարլին: - Էլ չեմ խոսում այն մասին, որ հեռուստաալիքի փակումն ինքն իրենով վատ երևույթ է, դա նաև բազմաթիվ գործոններից կախված պետության խոցելիության օրինակ է: “Այդ ANS-ին, որպես դուր չեկած հարսնացուի, մեկ վերադարձնում են ծնողների տուն, մեկ հետ են ուղարկում”, - Ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Նիջաթ Մելիքովը: Առավել մանրամասն՝ այստեղ