Ուղիղ. Խորենացու փողոցում լարված իրավիճակ է (տեսանյութ)
21.48 Սմբատ Բարսեղյանի հորաքրոջ աղջիկը՝ Անի Նավասարդյանը նշեց, որ իրենք 4 կետից բաղկացած որոշում են ներկայացրել ոստիկանությանը, որոնք պետք է պատասխան տային կարճ ժամանակաընթացքում, սակայն անցել է բավական երկար ժամանակ և ոչ մի պատասխան հանրային քննարկման անդամները չեն ստացել։ 21.40 Անդրադառնալով երեկ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպին Նիկոլ Փաշինյանը ասաց, որ թաղամասում այսօր լարվածությունն ավելացել է, մարդկանց բերման են ենթարկում, գազ չկա, ճանապարհ չկա և այլն։ Քննչական կոմիտեի նախագահին Փաշինյանը խնդրել է ձեռնպահ մնալ ավելորդ հրահրումներից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիմա կգնա Սարի թաղ, քանի որ շատ հեռախոսազանգեր է ստանում նրանցից։ 21.22 Նիկոլ Փաշինյանը հավաքված ցուցարարներին տեղեկացրեց, որ լուրջ է «Սասնա ծռերի» անդամներին սնունդ հասցնելու հարցը։ «Սասնա» ծռեր»-ի անդամները համաձայնվել են, որ իրենց ուտելիք տանի անձամբ Նիկոլ փաշինյանը, որը պետք է պատահական որևէ խանութից գնումներ կատարի և տանի ՊՊԾ։ Սակայն վերջինս չի կարող ուտելիքն անձամբ տեղ հասցնել, քանի որ ոստիկանական պատից չի կարող նես մտնել։ Նիկոլ Փաշինյանն այդ հարցով խոսել է Երևանի ոստիկանապետ Աշոտ կարապետյանի հետ, վերջինս նրան ասել է, որ հարցը քննության փուլում է։ 21.07 Նոր մարդկանց խմբեր են գալիս Խորենացի փողոց, զուգահեռաբար ավելանում են նաև ոստիկանները։ Ի դեպ, դեռ չի որոշվել հավաքված սննդամթերքի հարցը։ Հիշեցնենք, որ այսօր հանրային քննարկում է եղել և ակտիվիստները որոշել են սննդամթերք գնել և ուղարկել ՊՊԾ գնդում գտնվողներին։ Նիկոլ Փաշինյանը սակայն հրաժարվեց սնունդը հանձնելու առաքելությունն ստանձնել, ասելով, որ միայն իր գնած մթերքը կարող է տեղ հասցնել, իսկ այլոց գնածները չի կարող՝ անվտանգության և վստահության նկատառումներից ելնելով; Տեղեկացնենք, որ բավականին շատ սնունդ է հավաքվել արդեն։ 20. 47 Խորենացի փողոցում հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հիշատակը 20.27 Խորենացի փողոց էր եկել Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ այսօր Արթուր Վանոյանի հուղարկավորությունն էր, և «Սասնա ծռեր» խմբի անդամներն ու պատանդառու ոստիկաններ՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և երկու ոստիկանները հարգանքի տուրք են մատուցել Արթուր Վանոյանի հիշատակին։ «Սասնա ծռեր»-ի անդամները ոստիկաններին զենք են տվել և նրանց հետ միասին որպես հարգանքի նշան՝ օդում կրակել են։ 19.45 Ապստամբներից Սմբատ Բարսեղյանի հորաքրոջ աղջիկը՝ Անի Նավասարդյանը նշեց, որ այսօր ժամը 13.00-ին հանրային քննարկում է տեղի ունեցել, Խորենացի փողոցում։ Ակտիվիստներըն ըստ նրա, որոշ եզրահանգումների են եկել։ Ակտիվիստները 4 հիմնական կետ են առանձնացրել, թե ժողովուրդն ինչ պիտի անի ստեղծված իրավիճակում; Առաջինը ըստ բանախոսի , դա հռչակագիրն է, որն իր մեջ պիտի ներառի բոլոր էն պահանջները որ առաջ են քաշվել «Սասնա ծռեր»-ի կողմից։ Բացի այդ պետք է ժողովրդի կողմից ավելացվի արյունահեղությունը բացառելու կետը։ Հռչակագրի ստեղծման գործին պետք է մասնակցեն իրավաբաններ, քաղաքագետներ, մի խոսքով լավագույնները, ում ժողովուրդը վստահում է։ Երկրորդ կետ՝ բացել «Սասնա ծռերի» ինֆորմացիոն դաշտը, որպեսզի հռչակագիրը ստեղծելիս իրենցից տեղեկություններ ունենան և բացեն բանակցային պրոցեսը՝ «Սասնա ծռերի» ու հակառակ կողմի հետ։ Երրորդ կետ՝ պետական մակարդակով պահանջում են դադարել խմբին անվանել ահաբեկիչներ; Չորորդ, որպեսզի խմբի անդամներին սնունդ տանի նրանցից որևէ մեկի հարազատը և այնտեղից անվնաս դուրս գա։ ............................ Երևանի Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի տարածքում այս պահին խաղաղ է։ Ոստիկաններից ոմանք պաշտպանական պատ են կազմել, ոմանք էլ ծառերի հովին նստած հանգստանում են։ Դիտեք Ա1+-ի ուղիղ հեռարձակումը՝ Խորենացի փողոցից։