A
A
Կարո Եղնուկյանին ձերբակալել են՝ «Սասնա ծռեր»-ին օժանդակելու համար

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու եւ նրանց հետ հեռախոսային կապ ունենալու համար: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Հիշեցնենք, որ երեկ խուզարկություն էր կատարվել Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բնակարանում: Երկու բնակարանի, ավտոտնակի եւ մեքենաների խուզարկության ժամանակ ոչինչ չէր հայտնաբերվել, սակայն իրավապահ մարմինները առգրավվել էին բնակարանում գտնվող 5 համակարգիչ եւ երկու հեռախոս: Պաշտպան Տիգրան Հայրապետյանը առաջիկա ժամերի ընթացքում պատրաստվում է հանդիպել Կարո Եղնուկյանի հետ: