Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մակեդոնիան մտահոգված է Հայաստանում տիրող իրավիճակով

Քաղաքականություն
makedonia

Մակեդոնիայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Մակեդոնիայի հասարակությունը բազմիցս բախվել է նման իրավիճակների հետ, ինչպիսին ստեղծված է Հայաստանում: Դրանից անհնար է խուսափել՝ հաշվի առնելով տարածքային խնդիրները, ինչպես նաեւ գործող համակարգի թերությունները: Ամեն դեպքում, Մակեդոնիայի կառավարությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին եւ կառավարությանը, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Մակեդոնիայի ժողովուրդը վստահ է, որ Հայաստանը կհաղթահարի այդ դժվարին իրավիճակը»: Այս մասին տեղեկացրել է Հայաստանում Մակեդոնիայի հյուպատոսԱրայիկ Սարգսյանը