A
A
Պավել Մանուկյան. «Պատանդները գերազանց են»
Քիչ առաջ Պավել Մանուկյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ բանակցությունների համար միացված մնացած իր հեռախոսով չի կարող տեղեկություններ հաղորդել բանակցությունների ընթացքի մասին: «Կանջատեն, հասկանու՞մ ես»,-ասաց Պավել Մանուկյանը: Նա հաստատեց, որ բոլոր ապստամբների հեռախոսներն անջատած են: Մեզ հաջողվեց միայն տեղեկանալ պատանդների ինքնազգացողության մասին: «Գերազանց»,-հայտարարեց Պավել Մանուկյանը։