Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեք Ենիգոմշյանին ասել են՝ բանակցությունները խզված չեն (տեսանյութ)

Քաղաքականություն
NkbIbulUqDA

13.00 Ալեք Ենիգոմշյանին չի հաջողվել «Սասնա ծռեր» խմբավորման հետ հեռախոսակապ հաստատել «Այս ընթացքում ես համապատասխան կողմից ստացել եմ հավաստիացում, որ բանակցությունները խզված չեն»,-Էրեբունիի ՊՊԾ շենքի մոտ քիչ առաջ լրագրողներին ասաց Ալեք Ենիգոմշյանը։ Նա հավելեց, որ անկեղծորեն շատ գոհ է դրա համար։ «Եթե բանակցությունները խզված չեն, ակնկալվում է, որ երկու կողմերից սրացման գնացող, լարվածությունն ավելացնող քայլեր չի լինի»,-շեշտեց պարոն Ենիգոմշյանը։ Հարցին՝ հաջողվե՞ց «Սասնա ծռեր» խմբավորման հետ հեռախոսակապ հաստատել, ասաց. «Ոչ։ Ես սպասում եմ, որ տղաների հետ հեռախոսակապը հաստատվի։  Պահանջում եմ, որ այդ հեռախոսակապը լինի»։ 12.20 Հիմնադիր խորհրդարանի անդամ  Ալեք Ենիգոմշյանը կես ժամ տվեց իշխանություններին՝ իրեն պատասխանելու՝ արդյո՞ք իշխանությունները պատրաստվում են վերականգնել «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսակապը: Ըստ նրա՝ հեռախոսակապի անջատման պատճառով դադարել են խմբի եւ իշխանությունների միջեւ բանակցությունները, ինչը պարոն Ենիգոմշյանը մտանգավոր է համարում եւ կարծում է,  որ դա կարող է հարձակման նախանշան լինել: Մանրամասները՝ տեսանյութում: