Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սանասարյանը ստացել է ուղեղի ցնցում, սալջարդեր

Քաղաքականություն
Ando

1.00 Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքում գրել է. «Ստուգումների արդյունքում պարզվեց, որ ուղեղի ցնցում եմ ստացել, սալջարդեր ու այտուցներ: էսա ոստիկանությունը կհայտարարի, որ ինքս եմ ինձ ծեծել»՛   00. 07 Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը քիչ առաջ այս լուսանկարն է հրապարակել իր էջում։ 13775621_10209942333293148_6017374767756664458_n Նկարին կից այս մեկնաբանությունն է. «Բժիշկները ինձ ու Անդրանիկին բերեցին հիվանդանոց, որ ստուգումներ անեն, քանի որ մեքենայի մեջ վայրի կարմիրբերետավոր ... տղերքը լանգետ են սարքել, ավելի մանրամասն կգրեմ հիվանդանոցից դուրս գալուց հետո: Շարունակեք կզել ու վաղը ձեր նկատմամբ կանեն նույնը հարգելի քաղաքացիներ Դուրս եկեք փողոց»: Հիշեցնենք, որ քիչ առաջ  ոստիկանների հետ բախման հետևանքով, հիվանդանոց են  տեղափոխվել ակցիայի մասնակիցներ Լևոն Զաքարյանը և Արտուշ Չիբուխչյանը: