Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորենացի փողոցում (թարմացվում է) (տեսանյութ)

Քաղաքականություն
xukas

04:10  Խորենացի փողոցը  մարդաշատ չէ:  Մի խումբ երիտասարդներ  վոլեյբոլ էին  խաղում: Ոստիկանները հավաքված երիտասարդներին հորդորեցին  չաղմկել և չխանգարել մոտակա տներում քնած մարդկանց : 03:21 Խորենացի փողոցում ոստիկանական պատը դեռևս կանգուն է, նրանք զինված են մահակներով ու հատուկ սաղավարտներով: Սակայն փողոցի այդ հատվածը գնալով ավելի ու ավելի սակավամարդ է դառնում: 02:15  Հենց նոր Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին միացավ  Անդրիաս Ղուկասյանը՝ բարձրախոսով: Նա բացատրում է ներկաներին, որ ոստիկանության շենքը գրոհած մարդիկ չեն կարող ահաբեկիչներ լինել, քանի որ տեղեկություններ չեն հրապարակվում, թե ինչ կերպ է տեղի ունեցել գրոհը, ինչպես են ներսում հայտնվել պատանդ վերցված ոստիկանները, կամ ինչ գործողությունների արդյունքում է մեկ մարդ զոհվել և մի քանիսը վիրավորվել: Ինչու պաշտոնական հայտարարություն մինչ օրս չի արվում: Անդրիաս Ղուկասյանը կոչ արեց հավաքվածներին  տեղից չշարժվել և այդպիսով կանխել եղբայրասպանությունը: 01:15 Խորենացու փողոցում  այս ժամին գրեթե նույն վիճակն է: Ոստիկանները պատ կազմած  կանգնած են: Պարզ է, որ նրանք որևէ գործողություն կատարելու հրաման չունեն: Փոխարենը, քաղաքացիներն են ազատ շրջում նրանց առջևով ու ժամանակ առ ժամանակ կոչերով հանդես գալիս, որոնք հիմնականում խաղաղության ու գրոհայիններին պաշտպանելու կոչեր են: 23:52 Ազատության հրապարակում հայաքված մարդկանց  մի մասը հասավ Էրեբունի. Այստեղ նրանց դիմավորեցին ծափերով ու <Հայաստան>, <Ժիրայր>, <Սեֆիլյան> վանկարկումներով: 23: 15 Խորենացի փողոցում՝ դեպքի վայրում, ոստիկանները զինված են մահակներով, նրանք պատ են կազմել, ոստիկանական մեքենաների տեղաշարժ է կատարվում, նոր ուժեր են մոտենում՝ զրահաբաճկոններով: