Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի ընտրյալներից չէ

Սպորտ
sport-mxitaryan-1

Ֆուտբոլի եվրոպական միությունն իր կազմի մեջ մտնող 55 երկրների ԶԼՄ-ների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք համարվում են 2015-16թթ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներ: Լրագրողներն իրենց քվեաթերթիկներում ընդհանուր առմամբ հիշատակել են 37 ֆուտբոլիստի անուն: Ավաղ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դրանց թվում չէ: Հավանաբար պատճառն այն է, որ նա մեր ազգային թիմի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում լուրջ հաջողության չի հասել եվրոպական մրցասպարեզներում: Սակայն բոլորին զարմացրել է հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ Ուիլյամ Գրիգի ընդգրկումն այդ ցուցակում, քանի որ նա հանդես է գալիս Անգլիայի 3-րդ դիվիզիոնի «Ուիգան» թիմում, բացի այդ իր երկրի հավաքականի կազմում ոչ մի խաղ չի անցկացրել Եվրո-2016-ում: