Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի օլիմպիական թիմի վերջնական կազմը հայտնի է

Սպորտ
sport-olimpiakan-1

Հայտնի են 2016 թվականի օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների անունները: Ինչպես նշում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, մեր երկրի պատիվը պաշտպանելու են 33 մարզիկներ, ինչպես նաեւ պահեստայի համարվող 2 ծանրորդ: Հայաստանի ներկայացուցիչները հանդես են գալու 9 մարզաձեւերում՝ հունա-հռոմեական ըմբշամարտ՝ 4 մարզիկ, ազատ ոճի ըմբշամարտ՝ 4, սպորտային մարմնամարզություն՝ 3, բռնցքամարտ՝ 5, աթլետիկա՝ 6, ծանրամարտ՝ 7, ձյուդո՝ 1, հրաձգություն՝ 1, լող՝ 2: Ահա 2016թ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող 33 մարզիկների ցանկը Հունա-հռոմեական ըմբշամարտ՝ Միհրան Հարությունյան, Արսեն Ջուլֆալակյան, Մաքսիմ Մանուկյան, Արթուր Ալեքսանյան Հունա-հռոմեական ըմբշամարտ՝ Գառնիկ Մնացականյան, Դավիթ Սաֆարյան, Գեորգի Կետոեւ, Լեւան Բերիանիձե Սպորտային մարմնամարզություն՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Հուրի Գեբեշյան Բռնցքամարտ՝ Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Վլադիմիր Մարգարյան, Հովհաննես Բաչկով Ձյուդո՝ Հովհաննես Դավթյան Աթլետիկա՝ Ամալյա Շառոյան, Դիանա Խուբեսերյան, Գայանե Չիլոյան, Լեւոն Աղասյան, Լիլիթ Հարությունյան, Գոռ Ներկարարյան Ծանրամարտ՝ Անդրանիկ Կարապետյան, Առաքել Միրզոյան, Սիմոն Մարտիրոսյան, Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան, Քրիստինե Պետրոսյան, Նազիկ Ավդալյան (պահեստայիններ՝ Վանիկ Ավետիսյան, Սոնա Պողոսյան) Հրաձգություն՝ Հրաչիկ  Բաբայան Լող՝ Մոնիկա Վասիլյան, Վահան Մխիթարյան