Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը մաքուր հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ

Սպորտ
a1abraham

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վստահ հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոնի տիտղոսը կորցնելուց հետո անցկացրած առաջին մրցամարտում: Մեր հայրենակիցը Հալեում կայացած բռնցքամարտի երեկոյի շրջանակում մրցեց նորվեգացի Տիմ Ռոբին Լիհաուգի հետ: Արթուր Աբրահամը առաջին չորս ռաունդներում հիմնականում պաշտպանվում էր եւ դիմում հակագրոհների: Սակայն 5-րդ ռաունդից սկսած նա դիմեց ակտիվ գործողությունների, որի արդյունքում երեք անգամ նոկդաուն հասցրեց մրցակցի, իսկ 8-րդ ռաունդում մաքուր հաղթանակ տարավ: Այդպիսով, Արթուր Աբրահամը թվով 45-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում եւ առաջին քայլը կատարեց WBO International վարկածի աշխարհի չեմպիոնի կոչմանը տանող ճանապարհին: