A
A
Հրանտ Մելքումյանը Վարշավայում գրավեց 3-րդ տեղը
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած շախմատի Նայդորֆի հուշամրցաշարում Հայաստանը ներկայացրեց մեր հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Այսօր կայացած 9-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով հանդիպեց լեհ գրոսմայստեր Գժեգոժ Գաեւսկուն, որի հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Հրանտ Մելքումյանը, ցավոք, պարտություն կրեց եւ 6,5 միավորով գրավեց 3-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Գժեգոժ Գաեւսկին, իսկ 2-րդ հորիզոնական բարձրացավ Իսրայելի ներկայացուցիչ Իլյա Սմիրինը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: