Թուրքիայում ձերբակալվել է 2800 մարդ. զինվորականները հանձնվում են (տեսանյութ)
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ անցած գիշեր Թուրքիայում հեղաշրջմանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 2800 մարդ։ BBC լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վարչապետը հայտնել է, որ իրավիճակն ամբողջությամբ վերհասկողության տակ է։ Ձերբակալությունները շարունակվում են։ Բինալի Յըլդըրըմի խոսքերով՝ հեղաշրջման փորձ կատարելու հետևանքով սպանվել է ավելի քան 161 մարդ, կա 1440 վիրավոր։ Յըլըդըրըմը հեղաշրջման փորձի մեջ մեղադրել է Ֆեթուլահ Գյուլենին։ «Այն երկիրը, որը կաջակցի քարոզիչ Գյուլլենին, չի կարող լինել Թուրքիայի ընկերը և կհամարվի Թուրքիայի հետ պատերազմող երկիր»,-ասել է Թուրքիայի վարչապետը։ Ֆեթուլլահ Գյուլենը, ով համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական գլխավոր հակառակաորդը, ավելի վաղ հերքել է իր ներգրավվածությունը հեղաշրջման փորձի մեջ։ Նա ինքնակամ աքսորի մեջ բնակավում է ԱՄՆ-ում և ղեկավարում է «Հիզմեթ»շարժումը, ինչպես նաև ամբողջ աշխարհում տարածված ուսումնական հաստատությունների մի ցանց է ղեկավարում։ Ինչ-որ ժամանակ Էրդողանը և Գյուլենը եղել են համախոհներ, սակայն հետո նրանց «ճանապարհները բաժանվել են»։ Վերջին տարիներին Գյուլենի համակիրները Թուրքիայում իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի գիշերը լույս 16-ի առավոտյան Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել։ Թուրքական բանակային սպաները փորձել են հսկողության տակ վերցնել թուրքական խոշոր քաղաքները՝ Ստամբուլն ու Անկարան՝ երկինք բարձրացնելով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները, ինչպես նաև քաղաք բերելով տանկերը։ Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են թուրք զինծառայողների՝ երկրի իշխանություններին հանձնվելու պահը