A
A
ԵԱՀԿ ԽՎ նախագահը կոչ է արել կայունացնել իրավիճակը Թուրքիայում
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստինե Մուտոնենը հայտարարություն է տարածել Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ կայքը։ Նախագահը կոչ է արել պահպանել հանդարտություն և զսպվածություն։ Նա նաև խստորեն դատապարտել է ցանկացած փորձ, որը միտված է տապալելու ժողովրդավարական ճանապարհով Թուրքիայում ընտրված կառավարությունը։ Մուտոնենը կոչ է արել հնարավորինս արագ երկրում վերահաստատել սահմանադրական կարգը և կայունացնել իրավիճակը, երկրում վերահաստատել սահմանադրական կարգը և կայունացնել իրավիճակը։