«ՀՀ երեք նախագահերն էլ պայմանավորվածություն են ունեցել Արցախի հարցով» (տեսանյութ)
«Այն ժողովուրդները, որոնք փնտրել էին կամ կարծում էին, որ սխալներն ու մեղավորները դրսում են, միշտ տանուլ են տվել»,- Արցախում կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ իրենք երեք կողմի դիմելու խնդիր ունեն՝ ժողովրդին, չգործող իշխանությանը, միջազգային հանրությանը. «Դրսում կարոտ մնացին հայկական տեսակետին Ղարաբաղի հարցով: 1991 թ-ից սկսած որևէ փաթեթ չկա, որ Հայաստանը տվել է միջազգային հանրությանը ՝Արցախի մոտեցում ներկայացնելու նպատակով»: Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ Հայաստանի երեք նախագահերն էլ միևնույն թիմից են, ամեն մեկի ընտրությունը եղել է պայմանավորված ի սկզբանե նրանով, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում. «Եթե իշխանությունը չի կարողանում իր վրա դրված պատասխանատվությունը կրել, ապա մենք մեզ վրա վերցնենք այդ գործը»: Քննարկումը՝ ուղիղ եթերում