Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է իր անգլիական նորամուտին

Սպորտ
sport

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր կարող է իր նորամուտը նշել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Մանչեսթերյան ակումբն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի «Ուիգանի» հետ, որը անցած մրցաշրջանում հաղթել է 1-ին դիվիզիոնի մրցաշարում եւ տեղափոխվել Չեմպիոնշիփ: Խաղը կկայանա վերջինիս մարզադաշտում: Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, «Մանչեսթեր Յունայթեդի» 7500 երկրպագուներ պատրաստվում են աջակցելու թիմին այդ խաղում: Ըստ մասնագետների, Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի մեկնարկային կազմում եւ հանդես կգա կիսապաշտպանության կամ ձախ, կամ աջ թեւում: Հանդիպումը սկսվելու է ժամը 16:30-ին եւ ուղիղ եթերով ցուցադրվելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հեռուստաալիքով: