A
A
Զավեն Անդրիասյանը եւ Հովհաննես Գաբուզյանը՝ խաղերի չեմպիոն
Շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոն Զավեն Անդրիասյանը հաղթող է ճանաչվել Զագրեբում ընթացող Եվրոպայի համալսարանական մարզական 3-րդ խաղերում: Մեր գրոսմայստերը կայծակնային շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ գրավել առաջին տեղը: Արագ շախմատի մրցաշարում մրցակցությունից դուրս է մեր մյուս գրոսմասյտեր Հովհաննես Գաբուզյանը: Նա 8 տուրից հետո վաստակել է 7,5 միավոր եւ ժամանակից շուտ դարձել չեմպիոն, քանի որ երկրորդ տեղում ընթացող Զավեն Անդրիասյանն իր ակտիվում ունի 6 միավոր: