Թամանյանի նախագծած ԱԻՆ-ի շենքի ֆասադը վտանգի տակ է (տեսանյութ)
Պուշկինի 25 հասցեում գտնվող եւ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1927-1929 թթ. Արտակարգ իրավիճակների կոմիտեի աշխատակիցների համար նախագծված բնակելի շենքի ֆասադը, որի վրա նոր հյուրանոց է կառուցվում, վտանգված է: Կասկածներ կան, որ ֆասադը պատրաստվում են պահպանելու փոխարեն սալիկապատել: Մեր նկարահանման պահին ֆասադային հատվածում իսկապես շինաշխատանքներ էին իրականացվում: Շինարարները մաքրում էին ֆասադի ներկափոշին: Մեր հարցին, թե ինչ են նախատեսում անել հետո, բանվորները պատասխանեցին՝ «ռեստավրացնում ենք»: «Ինչպե՞ս, սալիկապատե՞լով» հարցին նրանք չկարողացան պատասխանել՝ հորդորելով այդ մասին խոսել «պռառաբի» հետ, սակայն վերջինս տեղում չէր:
Նկարահանման պահին շինհրապարակի մի անկյունում սալիկներ էին դրված, որոնք նորի տեսք ունեին: Աշխատողներից մեկի խոսքով՝ դրանք նոր չեն, այլ հենց ֆասադի սալիկներն են, որոնք հանվել են, մշակվել են եւ հետ բերվել, որպեսզի կրկին ամրացվեն շենքին:
Մանրամասները՝ տեսանյութում