Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» խզում է պայմանագրերը, իսկ «Արարատը»՝ կնքում

Սպորտ
sport-ararat-alashkert

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» պաշտոնական կայքն այսօր տեղեկացրել է, որ ակումբը խզել է պայմանագիրը Արթուր Ավագյանի հետ: Երկու օր առաջ նույն ճակատագրին էր արժանացել նաեւ թիմի ֆուտբոլիստ Գագիկ Պողոսյանը: Իսկ ահա Երեւանի «Արարատը» պայմանագիր է կնքել կոտդիվուարցի երկու ֆուտբոլիստների՝ կիսապաշտպան Նասիմ Ահարոն Կպեհիաի եւ հարձակվող Բրաիմա Բրունո Կոնեի հետ: Նրանք նախկինում հանդես էին գալիս Երեւանի «Միկա» ակումբում, որը վերջերս պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Հայաստանի գալիք առաջնությանը: