Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում ծաղիկներ են դրվում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց (տեսանյութ)

Քաղաքականություն
5-5

Ֆրանսիայի դեսպանատան մոտ առավոտից ծաղիկներ են դրվում՝  ի հիշատակ երեկ Ֆրանսիայի Նիս քաղաքում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված մարդկանց։ Դեսպանատան առջև հավաքվածները դատապարտում են երեկվա արյունալի դեպքերը։ Հավաքվածքների թվում կային նաև մարդիկ, որոնք պատրաստվում են մեկնել Ֆրանսիա։ «Վերջերս շատ-շատ են լինում նման դեպքեր Ֆրանսիայում։ Սրտի ցավով իմացա այդ մասին։ Հիմա մենք պատրաստվում ենք գնալ, բայց վախ ենք զգում»,- նշեց հավաքվածներից մի քաղաքացի, որի 2 որդիներն ու 6 թոռնիկներն այնտեղ են։ 1 Երեկ՝  հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Այնուհետև վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում վերջինս սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ։ Վերջին տեղեկությունների համաձայն՝  զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ 4