A
A
Քերի-Լավրով հանդիպումը կայացել է (տեսանյութ)
Այս պահին ընթացքի մեջ է Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ «Մենք պետք է աշխատենք և պայմանավորվածություններ ձեռք բերենք ինչպես Սիրիայի և Ուկրաինայի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ու Մերձավոր Արևելքի հակամարտությունների շուրջ: Հետևաբար, կարծում եմ, որ բանակցություններն արդյունավետ կլինեն: Հույս ունեմ նաև, որ երկկողմանի հարաբերությունները ևս կկարեւորվեն, որի մասին խոսել եք նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ»,- նշված է ՌԴ ԱԳՆ կայքի հաղորդագրության մեջ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը ավարտվել է կեսգիշերին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Վերջինս հանդիպման արդյունքը որակել է «բավականին կառուցողական և մանրակրկիտ քննարկումներով»։