Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերքվեց Նիսում ՀՀ 2-րդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը. ՀՀ ԱԳՆ

Քաղաքականություն
nis

16. 20 Հերքվեց ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը։ Նա ողջ է. ՀՀ ԱԳՆ Նիսում Արևիկ անունով հայուհու մահվան լուրը հերքում են Նիսից, նշելով, որ հայկական համայնքում նման շփոթություն է առաջացել, քանի որ թե՛ Արևիկի և թե՛ մահացող կնոջ ամուսինների անունները Կարեն է: «Արևիկը ողջ է, մահացողը մյուս Կարենի կինն է»,-«Արևելքի» հետ զրույցում նշեց Նիսի  Լա Քուչինա ռեստորանի սեփականատեր Վահիկ Սահակյանը, ավելացնելով, որ քիչ առաջ  է խոսել Արևիկի հետ, տանն է, նրան ոչինչ չի եղել:«Համարյա բոլորը, այդ թվում նրա ընկերուհիները համոզված էին, որ զոհվողը ինքն է, քանի որ նշում էին՝ Կարենի կինն է մահացել, բոլորը նրան նկատի ունեին: Ցավոք չի հերքվել մյուս հայուհու մահվան լուրը»,-մեզ հետ զրույցում նշեց Վահիկ Ստեփանյանը: 14.20 Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին. ՀՀ ԱԳՆ Նիսում երկու հայուհի է զոհվել, «Արևելքի» հետ հեռախոսազրույցում ասել է Նիսի La Cucina ռեստորանի սեփականատեր Վահիկ Սահակյանը, նշելով, որ նրանցից մեկին՝ Արևիկին անձամբ էր ճանաչում, իսկ մյուս զոհին՝ Գայանեին մի քանի անգամ էր տեսել: Վահիկ Սահակյանը տեղեկությունը ստացել է զոհված հայուհիների ընկերուհուց, որն ասել է, թե Արևիկը մահացել է հիվանդանոցում, իսկ Գայանեի զոհվելու  մանրամասները հայտնի չեն: Ըստ Վահիկ Սահակյանի, նրանք Նիս տեղափոխված հայաստանցիներ են:Մեր զրուցակիցը նշեց, որ Նիսի հայկական համայնքում խոսում են նաև եւս մեկ հայ զոհի՝ տղամարդու մասին, որին ինքը չի ճանաչում: Վահիկ Սահակյանի La Cucina  ռեստորանը մոտ է ահաբեկչության վայրին:  12.25 Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Մանրամասները ճշտվում են։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար. հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 10. 32 «Խստորեն դատապարտում ենք Նիսում իրականացված հարձակումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին»,- ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած հարձակման առիթով։ Ֆրանսիայի Նիս քաղաքում բեռնատարը մարդկանց խմբի մեջ է մխրճվել: Հաղորդվում է տասնյակ տուժածների մասին: Ամբոխի մեջ բեռնատարի մխրճվելուց հետո կրակոցներ են հնչել: