Ֆրանսիայի Նիս քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կա 80 զոհ (տեսանյութ)
Ֆրանսիայի Նիս քաղաքում բեռնատարը մարդկանց խմբի մեջ է մխրճվել: Հաղորդվում է տասնյակ տուժածների մասին:
Ամբոխի մեջ բեռնատարի մխրճվելուց հետո կրակոցներ են հնչել:
Հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափում՝ Բաստիլի օրվա տոնակատարությանը նվիրված հրավառությունը տեսնելու:
Ըստ ականատեսների՝ վարորդը զիգզագաձև է վարել բեռնատարը, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդու սպանի:
Ըստ ՏԱՍՍ-ի բեռնատարի միջից կրակ է բացվել մարդկանց վրա, մոտ 50 հոգի սպանվել է, տասնյակ վիավորներ կան:
Քաղաքի իշխանությունները հորդորել են մարդկանց տնից դուրս չգալ:
01:21 Քաղաքի դատախազը հայտարարել է , որ սպանվել է 60 հոգի:
02:15 Նիս քաղաքում մարդկանց ամբոխի մեջ մխրճված բեռնատարի վարորդին ոստիկանությունը գնդակահարել է: Այս մասին լրագրողներին հաղորդել է Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Սեբաստիեն Յումբերը:
04:13 Հարձակման զոհերի թիվը այս պահին անցնում է 80-ը, վիրավոր է ավելի քան 120 մարդ:
Բեռնատարի վարորդի ինքնությունը առայժմ չի պարզվել: Ահաբեկչական որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման կապակցությամբ:
