A
A
List.am-ում վաճառվում է սոցփաթեթ
Պարզվում է՝ պետական ծառայողներին տրվող սոցփաթեթները նաև վաճառվում են։ Ավելին՝ վաճառքի մասին հայտարարություններ կան նաև List.am-ում։ Լուսանկարում նման հայտարարություններից մեկն է, որտեղից հանել ենք վաճառողի անունը։ Հիշեցնենք՝ վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի տարբեր հանգստյան գոտիներում ու հայտնաբերել 300 մլն դրամի խախտումներ: Դրանք վերաբերում են սոցիալական փաթեթով հանգիստից օգտվելուն: Պարզվել է, որ սոցիալական փաթեթից օգտվել են ոչ թե շահառուները, այլ լրիվ այլ մարդիկ: Նկատվել են նաեւ ապօրինի կանխիկացման դեպքեր, եղել են դեպքեր նաեւ, որ բանկերը գումարները չեն փոխանցել զբոսաշրջային կազմակերպություններին: