Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիայում գնացքները բախվել են միմյանց. կան զոհեր (տեսանյութ)

Հասարակություն
90362562_hi034028997

Մոտ 10 ուղևոր է զոհվել  և մի քանի տասնյակը վիրավորվել՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած երկաթուղային աղետի ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել Ադրիատիկ ծովի մոտ գտնվող իտալական Բարի քաղաքի մերձակայքում։ Նույն գծի վրա հայտնված գնացքները բախվել են միմյանց։ Այս մասին հայտնում  է BBC-ն՝ հղում կատարելով  տեղական ԶԼՄ-ներին։ Բախման հետևանքով գնացքների մի քանի վագոնները ամբողջովին ջախջախվել են։ Զոհերի մասին դեռևս ստույգ տվյալներ չեն հաղորդվում։ Շրջանառվող տարբեր տվյալների համաձայն՝ զոհերի թիվը 4-ից մինչև 10 հոգի է։ Փրկարարները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերի թիվը հասել է 20-ի։