Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղետների ազդեցությունը մեծ է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում

Հասարակություն
artik

Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանում գրանցված վերջին զարգացումները տպավորիչ են: Ավելի քիչ թվով մարդիկ են ապրում աղքատության մեջ, և շատ կյանքեր են բարելավվել: Այնուամենայնիվ, աղետների (երկրաշարժեր, ջրհեղեղ, երաշտ)՝ օրեցօր մեծացող բացասական ազդեցությունը վտանգի տակ է դնում այս առաջընթացը: Աղետներն արդեն իսկ իրենց ազդեցությունն են թողնում Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում. վերջին տասնամյակում հազարավոր կյանքեր և միլիարդավոր դոլլարներ են կորսվել: Հուլիսի 12-ին՝ երեքշաբթի, Տաջիկստանի վարչապետի տեղակալը երկրի նախարարների հետ հանդիպում կունենա Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի բարձր պաշտոնյաների հետ` ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը՝ զարգացման այս ձեռքբերումներն ավելի լավ պաշտպանելու համար: Նրանց կմիանա Ռոբերտ Գլասերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցիչը, ինչպես նաև բարձրաստիճան պատվիրակներ և գործընկերներ զարգացման տարբեր ոլորտներից, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններից: Այս կարևոր քննարկումը հիմնված կլինի առաջարկությունների վրա՝ ինչպես տարածաշրջանում իրականացնել Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների 2015-2030թթ. շրջանակային ծրագիրը: Սենդայի ծրագիրը մարդկային կյանքեր փրկելու և նրանց բարեկեցությունն ապահովելու համար անցած տարի կառավարությունների կողմից ընդունված գլոբալ ծրագիր է: Եթե այն արդյունավետորեն իրականացվի Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում, տարածաշրջանը կունենա ավելի դիմակայուն ապագա:   Հյաթ Ռիջենսի, Դուշանբե, Տաջիկստան Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում Աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմ