Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ը պետք է ավելացնի իր դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում (տեսանյութ)

Քաղաքականություն
85373F23-A13E-4DD9-B34E-A00AAF9C78EA_w987_r1_s

Ամերիկայի Ձայն Միացյալ Նահանգները կարող է եւ պետք է ավելի մեծ դեր խաղա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Քենեթ Յալովիցը. «Կարծում եմ, ամերիկյան եւ եվրոպական ավելի մեծ ներգրավվածությունը ղարաբաղյան հարցում շատ կարեւոր է, սակայն կարեւոր է նաեւ, որ հայկական եւ ադրբեջանական հասարակության առաջնորդներն իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստեն»: Յալովիցի խոսքով, Ռուսաստանն ու Արեւմուտքը պետք է օգնեն հակամարտող կողմերին խաղաղություն հաստատել. «Ռուսաստանն այժմ բացասական դեր է խաղում՝ զինելով երկու կողմերին: Ինձ դա կառուցողական չի թվում: Արեւմուտքն ու Ռուսաստանը պետք է համաձայնության գան եւ փորձեն կողմերի միջեւ իրական բանակցություններ խթանել, որպեսզի դրվեն խաղաղ կարգավորման հիմքերը»: Հայ եւ ադրբեջանական ժողովուրդներին խաղաղության ուղիով տանելու մասին էր խոսում նաեւ Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ջոն Հերբսթը. «Պետքարտուղարությանն անհրաժեշտ է ավելի լուրջ դեր ստանձնել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում՝ մանրամասն հետազոտելով կարգավորման հեռանկարները հայկական եւ ադրբեջանական հասարակություններում»: Ատլանտյան խորհուրդի վերլուծաբան Ագնիա Գրիգասի խոսքով, հակամարտությունը չի բխում ոչ հայկական ոչ ադրբեջանական ժողովուրդների շահերից. «Միակ կողմը, որ շահում է այս տեւական հակամարտությունից Ռուսաստանն է: Ղարաբաղյան խնդրի ներկա կարգավիճակը խոչընդոտում է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական, քաղաքական եւ հասարակական զարգացմանը»: Գրիգասի կարծիքով, ապրիլյան պատերազմից հետո բարդ է խոսել հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու մասին, սակայն, հակամարտության տեւական կարգավորման հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ կողմերի փոխհամաձայնությամբ: