Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանն այցելել է «Լուսավոր Հայաստան»

Քաղաքականություն
6-2

Հուլիսի 8֊ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության գլխավոր գրասենյակում հյուրընկալվել է ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը՝ դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորությամբ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հանդիպմանը մասնակցում էին Կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը, խորհրդի անդամներ՝ Կարեն Սիմոնյանը, Դավիթ Խաժակյանը, կուսակցության վերահսկիչ Գոհար Մաթևոսյանը, մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը: Կուսակցության անդամները ներկայացրել են Հայաստանի զարգացման վերաբերյալ Լուսավոր Հայաստան կուսակցության տեսլականը, հիմնադրման օրվանից մինչ օրս կատարված աշխատանքները և առկա մարտահրավերները։ Ներկայացվել է նաև աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը, իրականացվող աշխատանքները և տարածքային ընդգրկումը։ Դեսպան Միլսն իր խոսքում կարևորել է քաղաքական բազմազանության զարգացումն ի նպաստ կայուն և ժողովրդավարական Հայաստանի:  «Քաղաքական բազմազանությունն ու բազմակարծությունը կարևոր են բոլոր հասարակություններում: Մենք առաջընթացը տեսնում ենք այնտեղ, որտեղ անհատներն ազատ են արտահայտելու իրենց դիրքորոշումը և համախմբվելու գաղափարների ու քաղաքական հավակնությունների շուրջ»,- նշեց դեսպան Միլսը: «Այդ պատճառով մենք ողջունում ենք Հայաստանում քաղաքական ձայների բազմացումը: ԱՄՆ դեսպանատունը հանձնառու է լինել գործընկեր հայաստանյան բոլոր պատասխանատու քաղաքական ձայների` Կառավարության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների համար կայուն, ժողովրդավարական և բարգավաճ Հայաստան կառուցելու գործում»: «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայություն