Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» ռեւանշի հասավ «Դիլայի» նկատմամբ (տեսանյութ)

Սպորտ
sport-shirak

Գյումրիի «Շիրակը» հաղթահարեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլը եւ կշարունակի պայքարը մրցաշարում: Այսօր Գյումրիում կայացած պատասխան խաղում գյումրեցիները հյուրընկալեցին Գորիի «Դիլային»: Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց, բայց ահա երկրորդի 84-րդ րոպեին Վահան Բիչախչյանը գեղեցիկ հարվածով գրավեց հյուրերի դարպասը: Այդ գոլն էլ վճռեց խաղի ելքը: Ընդհանուր հաշիվը դարձավ 1:1, քանի որ առաջին խաղն ավարտվել էր վրացի ֆուտբոլիստների նվազագույն հաղթանակով: Մրցավարի կողմից ավելացված 30 րոպեներին կողմերին չհաջողվեց խախտել հավասարակշռությունը: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ, որոնք ավելի դիպուկ իրացրից մեր ֆուտբոլիստները՝ 4:1: Այդպիսով, «Շիրակը» մտավ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կհանդիպի «Հիբերնիան» (Մալթա) - «Տրնավա» (Սլովակիա) զույգի հաղթողի հետ: