Քրիշտիանու Ռոնալդուն կրկնեց Միշել Պլատինիի ռեկորդը
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի Եվրոպայի 2016թ առաջնության կիսաեզրափակիչ խաղում գրավելով Ուելսի ընտրանու դարպասը, կրկնեց ֆրանսիացի հայտնի հարձակվող Միշել Պլատինիի ռեկորդը: Այժմ երկու ֆուտբոլիստների անվան դիմաց գրանցված է 9-ական գոլ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերի խաղերում: Քրիշտիանու Ռոնալդուն լավ հնարավորություն ունի գերազանցելու ֆրանսիացու անհավանական ցուցանիշը, քանի որ վերջինս 9 գնդակ խփել է մեկ առաջնության ընթացքում: Պորտուգալացի ֆուտբոլիստին հարկավոր է աչքի ընկնել եզրափակիչ խաղում, որը կկայանա հուլիսի 10-ին: Նշենք, որ Պորտուգալիայի հավաքականը կիսաեզրափակիչ խաղում վստահ հաղթել է Ուելսի հավաքականին՝ 2:0: Նրա մրցակիցը հայտնի կդառնա այսօր կայանալիք կիսաեզրափակիչ Ֆրանսիա – Գերմանիա երկրորդ խաղում: