A
A
Մշակվում է Պուտինի օգոստոսին Ադրբեջան այցելելու հնարավորությունը. ria.ru
«Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը մասնացելու համար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոսին Բաքու այցի հնարավորությունը մշակվում է» ,-հայտնել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Իրանական Tasnim գործակալությունը չորեքշաբթի գրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ծրագրավորում է օգոստոսին այցելել Բաքու, որտեղ , ինչպես սպասվում է, նա կմասնակցի Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը: Գործակալության տվյալներով՝ ծրագրավորվել է նաև նախագահների երկկողմ հանդիպում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости -ն։