Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մադրիդյան դերբի Եվրո-2016-ում

Սպորտ
sport-evro-2016

Այսօր տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: Եզրափակիչ մտնելու համար առաջինը պայքարի մեջ կմտնեն Պորտուգալիայի եւ Ուելսի հավաքականները: Հանդիպումը նախեւառաջ ուշագրավ է նրանով, որ իրար դեմ խաղալու են Մադրիդի «Ռեալի» երկու գերաստղերը՝ Քրիշտիանու Ռոնալդուն ու Գարեթ Բեյլը: Նրանք առայժմ աչքի չեն ընկնում արդյունավետությամբ եւ դեռեւս երկուական գոլ են խփել, ընդ որում մեկ խաղում: Քրիշտիանու Ռոնալդուն երրորդ անգամ է փորձելու մտնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, իսկ ահա նրա թիմակիցը առաջին անգամ է մասնակցում նման խոշոր մրցաշարի: Հարկ է նշել, որ թիմերը տարբեր ճանապարհներով են հասել կիսաեզրափակիչ փուլ: «Ծովագնացները» ոչ-ոքի են ավարտել իրենց բոլոր խաղերը, եւ միայն Խորվաթիայի հետ խաղում են հաղթել լրացուցիչ ժամանակում: «Վիշապներն» այս առաջնությունում աչքի չեն ընկնում խաղաղասիրությամբ, կամ հաղթում են, կամ՝ պարտվում: Նրանց մոտ առայժմ ավելի լավ ստացվում է առաջին տարբերակը: Պորտուգալիայի եւ Ուելսի հավաքականները շատ հազվադեպ են հանդիպել իրար հետ: Դրանց վերջին հակամարտությունը տեղի է ունեցել 16 տարի առաջ, 2000 թվականին: Այն ժամանակ Պորտուգալիան ընկերական խաղում խոշոր 3:0 հաշվով հաղթել է Ուելսին: